TOP նոր
» » » Ամեն օր 200-ից ավելի ավտոմոբիլ և զրահամեքենաներ են ներգրավվում Արցախում խաղաղապահ առաքելության մեջ

Ամեն օր 200-ից ավելի ավտոմոբիլ և զրահամեքենաներ են ներգրավվում Արցախում խաղաղապահ առաքելության մեջ

18-09-2021, 10:55 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Սեպտեմբեր 2021, 10:55 - NovostiNK
Ամեն օր 200-ից ավելի ավտոմոբիլ և զրահամեքենաներ են ներգրավվում Արցախում խաղաղապահ առաքելության մեջ


Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Ասկերանի, Բերձորի, Մարտունու, Մարտակերտի և Շուշի շրջաններում գտնվող հինգ երթուղիներում՝ Արցախի սահմանազատման գծի երկայնքով ձգվող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի, ինչպես նաև Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների անվտանգության, սննդի և տարբեր ապրանքների փոխադրման ապահովումը:

«Ամեն օր ավելի քան 200 միավոր ավտոմոբիլ և զրահամեքենաներ են ներգրավվում Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաջադրանքների կատարման մեջ»,- բացատրել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Իվանովը:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում:


Աղբյուրը՝ panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS