TOP նոր
» » » ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունը

19-09-2021, 07:02 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
19 Սեպտեմբեր 2021, 07:02 - NovostiNK
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին տեղեկությունը


ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ:

Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 17-ին, ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS