TOP նոր
» » » ԱՀ նախագահն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան

ԱՀ նախագահն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան

19-09-2021, 11:50 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
19 Սեպտեմբեր 2021, 11:50 - NovostiNK
ԱՀ նախագահն այցելել է Ասկերանում գործող ցեմենտի արտադրության նորաբաց գործարան


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների համավստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Գործարանը հագեցված է ժամանակակից հոսքագծերով և աշխատանքներն ամբողջ ծավալով կսկսի ընթացիկ տարվա նոյեմբերին՝ ապահովելով մոտ 100 աշխատատեղ՝ 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության նախագահը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, ընդգծել, որ նախանշված ծրագրերը, ամբողջ ծավալով իրագործվելու պարագայում, հայրենական տնտեսության զարգացման գործում որոշիչ նշանակություն կարող են ունենալ:


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS