TOP նոր
» » » Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը

25-09-2021, 11:26 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
25 Սեպտեմբեր 2021, 11:26 - NovostiNK
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը


ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը, այս մասին հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։

Կայքը հիշեցնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS