TOP նոր
» » » ԼՂ-ում ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել բոլոր դիտակետերում

ԼՂ-ում ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել բոլոր դիտակետերում

14-10-2021, 10:23 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
14 Հոկտեմբեր 2021, 10:23 - NovostiNK


ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել:

Մարզման ընթացքում մշակվել են հնարավոր խախտումների կանխման, սադրիչ գործողությունների եւ դիտակետի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ:

Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաեւ թիրախների հետախուզման ու կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները:

«Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում։ Մշակվել են տարբեր սցենարներ, ինչը անձնակազմին թույլ է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում հմտորեն գործել: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ եւըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը:

Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS