TOP նոր
» » » Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

6-11-2021, 14:02 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
6 Նոյեմբեր 2021, 14:02 - NovostiNK
Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS