TOP նոր
» » » Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհի միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի իրավապահ մարմինների կողմից

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհի միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի իրավապահ մարմինների կողմից

14-11-2021, 08:23 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
14 Նոյեմբեր 2021, 08:23 - NovostiNK
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհի միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի իրավապահ մարմինների կողմից

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Արցախի քննչական կոմիտեում նրա հետ հանդիպել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ծանոթացել դեպքի հանգամանքներին։

«Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները», - նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով, այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS