TOP նոր
» » » «Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին

«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին

13-12-2021, 09:02 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Տեսանյութ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
13 Դեկտեմբեր 2021, 09:02 - NovostiNK
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին ծավալուն ֆիլմ է պատրաստել անցյալ տարվա արցախյան պատերազմի, պատճառների ու հետևանքների մասին, որը ցուցադրել է հեռուստաընկերությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆիլմում խոսել է նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց է տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել է նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։

ՄԻՊ գրասենյակը մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացրել է թարգմանությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS