TOP նոր
» » » Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի այց կատարելու առաջարկի մասին

Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի այց կատարելու առաջարկի մասին

20 Հունվար 2022, 15:29 - NovostiNK
Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի այց կատարելու առաջարկի մասին

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակականությանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Այս մասին հունվարի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պաշտոնյան ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Բաքուն «թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին գործ ունենալ արցախյան խնդրի հետ» և պատասխանել այն հարցին, թե միջնորդները ե՞րբ կկարողանան այց կատարել Արցախ:

«Մեր այս դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ այս փաստաթուղթը կոչ է անում Բաքվին և Երևանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել համանախագահներին, ինչը թույլ կտա նրանց ուղղակիորեն գնահատել իրավիճակը տեղում, շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար այն նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռյակի հանդիպումներում։

«Վերոնշյալ շփումների արդյունքում, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին՝ համապատասխանաբար Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները 2021թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին են հանձնել հավասարակշռված, բավականին իրատեսական առաջարկներ՝ հետագա փոխգործակցության համար։

Այն ուղղված էր հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, առաջին հերթին, սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ եռանախագահության տարածաշրջանային այցերը վերսկսելու հարցով»,-ասել է նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS