TOP նոր
» » » Շոյգուն հավաստիացրել է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Ասկերանի շրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ

Շոյգուն հավաստիացրել է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Ասկերանի շրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ

25-03-2022, 08:50 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
25 Մարտ 2022, 08:50 - NovostiNK
Շոյգուն հավաստիացրել է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Ասկերանի շրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ

Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS