TOP նոր
» » » Բլինքենը հայտարարել է, որ «այժմ էսկալացիայի ժամանակը չէ» Անդրկովկասում

Բլինքենը հայտարարել է, որ «այժմ էսկալացիայի ժամանակը չէ» Անդրկովկասում

6-04-2022, 10:01 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան
6 Ապրիլ 2022, 10:01 - NovostiNK
Բլինքենը հայտարարել է, որ «այժմ էսկալացիայի ժամանակը չէ» Անդրկովկասում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայ-ադրբեջանական այսօր կայանալիք բանակցություններից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռիա նովոստին, հղում անելով Պետդեպարտամենտին, գրում է, որ Բլինքենը նշել է՝ «այժմ ժամանակը չէ» Անդրկովկասում էսկալացիայի համար։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Բլինկենը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ալիևի հետ զրույցում Բլինքենը «զսպվածության, լարվածության թուլացման և դիվանագիտության վերսկսման կոչ է արել»։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսի, ԱՄՆ պետքարտուղարը «աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին», ներառյալ ապրիլի 6-ին Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը։

Բլինքենը «ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել երկկողմ հանդիպումների, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով» խնդրի լուծմանը, այդ թվում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնը կարող է օգնել «երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության հաստատմանը»։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS