
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում:
Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է դեպի Ամարաս և Գանձասար վանքեր ուխտավորների ուղեկցությունը:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2 371,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26 464 պայթյունավտանգ առարկա», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում: