
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ակնայում (Աղդամ) այսօր ադրբեջանցի զինծառայող է պայթել։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կոչումով սերժանտ Ազիզագա Ումարովը հոսպիտալացվել է ոտքերի շրջանում վնասվածքներով։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։
Այս փոխանակումն իրականացվել էր ԱՄՆ-ի ու Վրաստանի միջոցով։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։