TOP նոր
» » » Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանի արձագանքն Ալիևին

Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանի արձագանքն Ալիևին

17-06-2022, 09:34 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
17 Հունիս 2022, 09:34 - NovostiNK
Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանի արձագանքն Ալիևին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի վերաբերյալ:

Ա. Բեգլարյանը Թելեգրամում գրել է.

«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (հետևաբար՝ կարգավիճակի) հարցը վաղ թե ուշ կլուծվի, և Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Ավելի լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։

Միգուցե Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ։

Կան մի շարք այլ հարցեր և պատասխաններ՝ ուղղված Իլհամ Ալիևին, բայց դրանք կթողնեմ ձեր ներկայացմանը»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS