TOP նոր
» » » Ուժեղ քամու և անձրևի պատճառով Ասկերանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել

Ուժեղ քամու և անձրևի պատճառով Ասկերանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել

30-06-2022, 09:15 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
30 Հունիս 2022, 09:15 - NovostiNK
Ուժեղ քամու և անձրևի պատճառով Ասկերանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել

Ուժեղ քամու և տեղացած անձրևի պատճառով` Ասկերանի շրջանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։

Նշված բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։

Հասցված վնասների ընդհանուր չափը ճշտվում է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS