TOP նոր
» » » Արցախում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարը

Արցախում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարը

22-07-2022, 10:02 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
22 Հուլիս 2022, 10:02 - NovostiNK
Արցախում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարը

Հուլիսի 21-ին Ստեփանակերտի շախմատի դպրոցում կայացել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությունը։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են Արցախի շախմատի ֆեդերացիայից:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՍՄ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, Ս.Սաֆարյանի ընտանիքի անդամները։ Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը բացման խոսքում նշել է հուշամրցաշարի կարևորությունը՝ Արցախում շախմատի հանրայնացման և պատանիների շրջանում հայրենասիրության սերմանման գործում։

ՊԲ հրետանային բրիգադի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գրիգորյանը ներկայացրել է Ս.Սաֆարյանի մարտական ուղին։

Պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատմել է, որ ժամանակին նույնպես մասնակցել է Ս.Սաֆարյանի հուշամրցաշարերին և շուրջ 2 տասնամյակ ամենամյա կազմակերպվող հուշամրցաշարն իր ուրույն տեղն ունի Արցախի շախմատային կյանքում։

Մրցաշարը կտևի 4 օր։ Օրական տեղի կկայանա 2 խաղափուլ, իսկ ավարտին՝ հուլիսի 24-ին, կկայանա կայծակնային շախմատի մրցաշար։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS