TOP նոր
» » » Գիշիում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Գիշիում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

25-07-2022, 09:13 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
25 Հուլիս 2022, 09:13 - NovostiNK
Գիշիում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Արցախի Մարտունու շրջանի Գիշի համայնքի դպրոցի բակում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ հավելելով, որ հուշակոթողը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Վաղինակ Մանուկյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմի ընթացքում Գիշու միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված է եղել Մարտունու զինվորական հոսպիտալը, որտեղ վիրավոր զինվորների կյանքերի համար պայքարում էին նաև Երևանի տարբեր կլինիկաներից ժամանած բժիշկներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշակոթողի նախաձեռնությունը հոսպիտալի բժիշկներինն է:

«Դպրոցի բակում կանգնեցված հուշակոթողը նաև իր ազդեցությունը կունենա մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Երեխաները տեսնելով հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող կոթողը՝ սերտելու են հերոսական դասերն ու դաստիարակվելու են նրանց խիզախության ու հայրենանվիրումի օրինակներով»,-ասել է համայնքապետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS