TOP նոր
» » » Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան

Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան

22-08-2022, 10:16 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան

22 Օգոստոս 2022, 10:16 - NovostiNK
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է.

«Մի անգամ հերոսացել ես, հա էլ հերոս ես։

Ոչ Աղավնոյի Հակարի գետը, ոչ կարմիր տանիքներով տները չէին, որ պետք էր թուրքերին այնքան, ինչքան դիմադրության օջախ վերացնելը, հերոսին վարկաբեկելը։

Հերոսն օրինակ է, որը սրընթաց տարածվում ու ձևավորում է մարդկանց նոր տեսակներ։ Հերոսը հավատ է ներշնչում, կամք է փոխանցում, ու դիմադրություն է գոյանում ֆաշիստ ցեղասպանների դեմ։

Դավաճանության, թուլամորթության և դավաճաններին աջակցող կոլաբորացիոնիստների պայմաններում ամեն հերոսական քայլի մեջ նահանջած, հանձնված, կաշառված ուղեղները պիտի կեղտ բռնեն, ինչպես քաղքենի կինը՝ շքամուտքում։

Ինքներդ դատեք․ որևէ ողջ մարդ չկա, որը համարվի հերոս։ Դրան զուգահեռ դատում են ապրող հերոսներին և արգելում մահացած հերոսների անունները տալը։ Հետևություն, շտապ պետք էր վերացնել նոր հերոսի օջախը։

Աղավնոյի գյուղապետ հերոս Անդրանիկ Չավուշյանն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները ու միասին պահել այն 2 տարի։
Եվ այդ պարագայում ի՞նչ պիտի անի թուրքը, որ կոտրի հերոսության օրինակը, որ չտարածվի հայ ժողովրդի մեջ ու դիմադրություն չառաջանա։

Այն, ինչ արվեց դավաճանների, նրանց կոլաբորացիոնիստների, կաշառակերների, մսրա ծռերի, թե ուղղակի նախանձ մարդկանց ձեռքով, որոնք տրաքում են անշահախնդիր, գաղափարական մարդկանցից և ուզում են, որ բոլորն իրենց պես լինեն, քանի որ իրենք արդեն քաքոտված են, չեն ուզում հավատալ ու ապրել այն իրականության մեջ, որտեղ ոչ բոլորն են քաքոտվում։

Բայց մի անգամ հերոսացել ես, հա էլ հերոս ես, քանի որ հերոսը նա է, ով մի անգամ թեկուզ կարողացել է իրականություն ստեղծել իր կյանքի գնով, իսկ անցյալն էլ չես փոխի։

Էնպես, որ հերոսը՝ մեզ համար, մենք՝ հերոսի»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS