TOP նոր
» » » Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի

Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի

31-08-2022, 15:53 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի

31 Օգոստոս 2022, 15:53 - NovostiNK
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի

Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS