TOP նոր
» » » Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են

Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են

15-09-2022, 12:35 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
15 Սեպտեմբեր 2022, 12:35 - NovostiNK
Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները»,- ասել է նա։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից նույնպես հայտնում են, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS