TOP նոր
» » » Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում

Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում

29-12-2013, 13:36 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Տեսանյութ
29 Դեկտեմբեր 2013, 13:36 - NovostiNK
Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրումԱրցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ մարդկանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքը՝ ուղղված երկրի զորացմանն ու բարգավաճմանը, մեր անկախ պետականության ամրապնդմանը, հայրենասիրության յուրօրինակ դրսեւորում է եւ արժանի է բարձր գնահատանքի:Պարգեւատրման հանդիսավոր արարողություն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ավելի մեծ նվիրվածությամբ աշխատելու եւ նոր հաջողությունների հասնելու գործում՝ հավելելով, որ ցանկացած ոլորտում արձանագրած ձեռքբերումները մեր ողջ ժողովրդի հաղթանակն է եւ մեծապես նպաստում է համընդհանուր գործի առաջընթացին:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS