«Անհանգստության կարիք չկա, վերջերս, համանախագահներն առանց Բաքու ու Երևան մեկնելու ժամանել էին միայն Ստեփանակերտ, այս անգամ, ելնելով կոնկրետ քննարկվող հարցերից, նրանք կլինեն միայն Բաքվում ու Երևանում»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն նաև Ստեփանակերտում, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
անգստյան օրերին, ինչպես և շատերը կանխատեսում էին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տվեց ՆԳՆ գործող ղեկավար Իրակլի Գարիբաշվիլիի անունը` որպես ապագա վարչապետ: Արդեն իսկ հայտարարվել է, որ նոր վարչապետի և կառավարության հաստատման գործընթացը կտևի 3 շաբաթից ոչ ավել:
Թիֆլիս: Նախընտրական Թիֆլիս: Հարևան Թիֆլիս: Նախընտրական պաստառից ողջունող Նինո Բուրջանաձեի խստաբարո հայացքի հետ բացվում է Թիֆլիսի հանրածանոթ համայնապատկերը` բարձունք, եկեղեցի, գետ, ու գրքերից, նկարներից ծանոթ փայտե ժանյակաձև պատշգամբներ, ծուռումուռ, սալաքարե ճանապարհներ, որոնք տանում, պտտում ու բերում են այնտեղ, որտեղից սկսել ես բարձրանալ, իսկ քաղաքն անընդհատ բարձրանում ու իջնում է, այնպես, ինչպես իր հետխորհրդային կենսագրությունը` անհարթ, դինամիկ, վերելքներով ու վայրէջքներով, բայց երբեք ոչ ծույլ ու ծալապատիկ…
Ադրբեջանի ""armenia.az կայքի փոխանցմամբ Բաքվի 3-րդ միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանում գտնվող Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուսը հայտարարել է, որ «Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է։
Այսօր Էգեյան ծովում` Հունաստանի Կարպատոս կղզու մոտակայքում, խորտակվել է ոչ մեծ բեռնատար "Stella" նավը: Այս մասին այսօր հաղորդել է ИТАР- ТАСС-ը` հղում կատարելով Հունաստանի ծովափնյա անվտանգության ծառայության ներկայացուցչին. «Փրկվել են նավի անձնակազմի 5 անդամներ, նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են: Նավապետը անհետ կորել է, տարվում են նրա որոնողական աշխատանքները:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում չեն հավատում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունների իսկությանը: