TOP նոր
» » » Մոսկվան կհամոզի Աստանային և Մինսկին, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին անխուսափելի է. Վլասով

Մոսկվան կհամոզի Աստանային և Մինսկին, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին անխուսափելի է. Վլասով

8-11-2013, 13:19 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
8 Նոյեմբեր 2013, 13:19 - NovostiNK
Մոսկվան կհամոզի Աստանային և Մինսկին, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին անխուսափելի է. ՎլասովԴեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ավելի վաղ հայտնած տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը ևս հաստատեց, որ բավականին հիմնավոր տեղեկատվություն կա այդ այցի մասին: Ըստ նրա՝ հայտնի է նույնիսկ այցի օրակարգը: Վլասովի փոխանցմամբ՝ այցի օրակարգի կենտրոնական հարցը կլինի Հայաստան-ՌԴ, Հայաստան-Եվրասիական միություն առևտրատնտեսական հարաբերությունները, ՄՄ-ի աշխատանքներին Հայաստանի միանալու հարցը:

«Ինչքան ես գիտեմ, առանձին կանցկացվի նաև բիզնես-ֆորում, որի ընթացքում կհայտարարվի Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատի ձևավորման մասին, այսինքն՝ դրան Հայաստանի մասնակցության հարցը: Ուստի, այցի օրակարգում և՛ տնտեսական, և՛ եվրասիական ինտեգրացիոն հարցերն են»,- ասաց նա:

Անդրադառնալով Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և Հայաստանի ՄՄ անդամակցության մասին ՄՄ անդամ երկրների ղեկավարների միջև կայացած քննարկումներին՝ Վլասովն ասաց, որ ճիշտ չեն գնահատվում Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումները Հայաստանի անդամակցության հարցի և անդամակցության հնարավորության վերաբերյալ: Նա պարզաբանեց, որ Լուկաշենկոն պարզապես ասել է, թե ՀՀ անդամակցության հարցը մի ակնթարթում լուծվող հարց չի, ինտեգրման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, այսինքն՝ հիմա խոսքը դանդաղ ինտեգրման մասին է: Լուկաշենկոն ասել է, որ այդ հարցը չի լուծվի ո՛չ այսօր, ո՛չ վաղը և հնարավոր է՝ դրա համար անհրաժեշտ լինի ավելին, քան 2014 թվականը: Ուստի, ըստ նրա, սրանք մերժում որակել Աստանայի և Մինսկի կողմից չի կարելի, քանի որ այդ երկրների ղեկավարներն արտահայտել են ինչ-որ պատկերացումներ, որոնք պետք է քննարկվեն ՄՄ երեք նախագահների կողմից: Բելառուս-Ադրբեջան հարաբերություններն այս ճանապարհին, ըստ փորձագետի, որոշիչ չեն կարող լինել:

«Առաջին հերթին Լուկաշենկոն, ի դեպ, ինչպես ես եմ հասկանում, հղում էր կատարում ոչ թե Բելառուս-Ադրբեջան հարաբերություններին, այլ Ղազախստան-Ադրբեջան հարաբերություններին: Նա շեշտեց, որ պետք է խնդիրներ լուծել, բայց այդ խնդիրները ձևակերպվում են Աստանայի, ոչ Մինսկի կողմից, բայց չի կարելի ասել նաև, որ Ադրբեջանի դիրքորոշումն է հնչել: Լուկաշենկոն, իհարկե, հիշատակեց այդ մասին, բայց չասաց, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Հարցը կքննակվի 2013 թ. վերջին և 2014 թ. սկզբին, այսինքն՝ բանակցությունները բավականին երկարաժամկետ են լինելու, և ես կարծում եմ, որ վերջնական որոշումն ընդունվելու է հաշվի առնելով երեք կողմերի դիրքորոշումները: Մոսկվան փորձելու է համոզել Աստանային և Մինսկին, որ այդ քայլով նրանց շահերը չեն խախտվելու, և որ Հայաստանը, որը վերջիվերջո հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ, այս պարագայում, ունի իրավունք միանալ ՄՄ-ին, ինչպես Ղրղզստանը, Տաջիկստանը»,- մեկնաբանեց Ալեքսեյ Վլասովը:

Դիտարկմանը, թե կհաջողվի՞ արդյոք համոզել ՄՄ երկու անդամներին, երբ նրանք ՄՄ-ից տնտեսական որևէ օգուտ չեն ստացել, նա պատասխանեց, որ և՛ Լուկաշենկոն, և՛ Նազարբաևն այլ կերպ են խոսում այդ մասին, նրանք ասում են, որ օգուտներ կան, բայց կա նաև բիզնեսի այն մասը, որը կորցնում են ՄՄ-ում: Ուստի, նրա որակմամբ, միանշանակորեն օգուտների և կորուստների մասին խոսել հնարավոր չէ:

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ քանի որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ձևավորման ամսաթիվ է նշանակված 2015 թ., ապա ՄՄ-ի ընդլայնման կոնտեքստում Հայաստանի հարցը շատ կարևոր է՝ այնպես, ինչպես Ղրղզստանի հարցը: Նա նշեց, որ ամենակարևոր հարցն այն է, որ 2014 թ. տնտեսապես այդ միությունը ավելի շահավետ լինի, և այս իմաստով ընդլայնման հարցը չի հանդիսանում առանցքային, առանցքային է Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, և ամենակարևորն այն է, որ այդ միությունն աշխատող լինի, և որ օգուտները տեսանելի լինեն և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի համար:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», Վլասովը պատասխանեց, որ հենց այդ հարցն էլ քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: «Հիմա կգնա գործընթաց տնտեսական ծանուցումների Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, փորձագետների միջև, և Հայաստանը կստանա փաստաթղթային փաթեթ, որը կընդունվի Միացյալ տնտեսական գոտու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով: Այսինքն՝ կկոչենք դա «տեղեկատվական-վարչական» անդամակցություն այդ կառույցներին: Ես կարծում եմ, որ այդ գործընթացը կես տարի կշարունակվի, իսկ այդ ընթացքում կքննարկվի ձևաչափը ՀՀ անդամակցության ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում: Դա կպահանջի կեսից մեկ տարի»,- նշեց Ալեքսեյ Վլասովը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS