Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են. դա շատ բան բացատրում է, շատ բան պարտավորեցնում: Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի (ՌԴ) տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա այն կվաճառի Իսրայելը, այլ երկրներ: Սա այն հարցը չէ, որ կարող է կասկածի տակ դնել դաշնակցային հարաբերությունները ՌԴ և Հայաստանի միջև: Ռուսաստանը 20 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ գործընկերային, իսկ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելով՝ հասել է նրան, որ տարածաշրջանում խաղաղություն է, պատերազմը դադարեցված է, արյուն չի թափվում: Ես կարծում եմ՝ սա ամենամեծ ձեռքբերումներից է այն պայմաններում, երբ ԼՂ հարցը լուծելը շատ դժվար է: Այս հարցը շատ զգայուն հարց է, ամենափոքր սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- ասաց նա:
Կովալենկոն նշեց, որ կարևոր է նախևառաջ այս փուլում պահպանել խաղաղությունը տարածաշրջանում: ՌԴ-ն իր գործողություններով, հարաբերություններով, բանակցային գործընթացում անփոխարինելի միջնորդի դերը պահելով՝ Հարավային Կովկասում ներկա իրավիճակին է օգնում, մինչդեռ, ըստ Կովալենկոյի, ամբողջովին որևէ կողմին պաշտպանելով՝ Ռուսաստանը կվատացնի իրավիճակը, և կարող են պայմաններ ստեղծվել զինված հակամարտության վերականգնման համար:
Անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի անդամակցման դեպքում սպասվող հեռանկարներին՝ նա նշեց, որ Հայաստանն Արևմուտքին պետք է իբրև դաշնակից՝ ՌԴ համար անախորժություններ ստեղծելու: Հարցը՝ իսկ Ռուսաստանին ինչի՞ համար է պետք Հայաստանը, Կովալենկոյին դուր չեկավ: «Իսկ Ռուսաստանին, սիրելիս… Դա պատմություն է, պատմություն կարդացեք: Դա ճանապարհ է, որ անցել են երկու պետությունները»,- ասաց նա:
Մաքսային միությանն անդամակցման դեպքում ԼՂ խնդրին անդրադառնալով՝ նա նշեց, որ հարցը դյուրիններից չէ: «Ես կարծում եմ՝ խնդիրը հեշտ չէ, ընդ որում՝ հենց նույն ԼՂ համար: Այն հեշտ չէ, քանի որ ԼՂ-ն ունի անկախ հանրապետության կարգավիճակ, դա որոշակի պարտավորություններ է նախատեսում նույն Հայաստանի համար՝ ճանաչե՞լ այն, թե՞ ոչ: Եթե Հայաստանը ճանաչի, ապա նաև նրա մասնակցության մասին խոսք կլինի, իսկ եթե չճանաչի, սա կլինի պրովոկացիոն քայլ, ազդանշան Ադրբեջանի համար»,- ասաց նա:
Կովալենկոն տեսակետ հայտնեց, որ Ռուսաստանն այս հարցում նույն չեզոք դիրքորոշումը կպահպանի, իսկ ԼՂ-ում մաքսակետ սահմանելու հարցի վերաբերյալ հստակ կարծիք հայտնելուց խուսափեց՝ նշելով, որ այս հարցում ճիշտ որոշումը կգտնեն:

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33