
Այսօր, համաձայն օդերևութաբանական կենտրոնի տվյալների, Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում սպասվում է քամու ուժեղացում մինչև 19 մ/վրկ, տեղ-տեղ քամու արագությունը կհասնի 24 մ/վրկ, ինչպես նաև Նևայի ջրի մակարդակն առավոտյան կբարձրանա 2 մետրով: Սրա հետ կապված Պետերբուրգում ջրհեղեղի վտանգ է առաջացել, և որոշվել է փակել քաղաքի ջրհեղեղներից պաշտպանող դարպասները:
Առավոտյան ժամը 06:00 դրությամբ Լեռնային ինստիտուտի տարածքում ջրի մակարդակը կազմել է +77 սմ, համեմատության համար նշենք, որ շաբաթ օրը 23:00-ի դրությամբ այն կազմել է +60 սմ, հաղորդում է РИА Новости-ն: