17 Նոյեմբեր 2013, 20:58 - NovostiNK

Կազանի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել ուղեւորատար Boeing 737 ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Մոսկվայից։ Այս մասին հաղորդում է Թաթարստանի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նախնական տեղեկություններով,ինքնաթիռում գտնվել է 50 մարդ եւ բոլորն էլ մահացել են։ Ինքնաթիռն ընկել է թռիչքուղու վրա եւ բռնկվել։ РИА Новости գործակալությունը,հղում կատարելով իր աղբյուրների վրա,հաղորդում է, որ հրդեհն արդեն մարվել է։ «Интерфакс» գործակալությունը,վկայակոչելով իր աղբյուրները նշում է,որ վթարի ամենահավանական պաճառը մատնանշվել է օդաչուների սխալը։ Ուսումնասիրվում է նաեւ տեխնիկական անսարքության վարկածը։