
Հայտնի է դարձել նաև, որ ռուս դիվանագետները խորհրդակցությունների համար Մոսկվա են հրավիրել նաև Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչներին: Այս տեղեկությունը հաստատել է Մոսկվայում մեկ այլ սիրիական ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Ալ-Համզան: Դեռևս հայտնի չէ՝ Ազգային կոալիցիան կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ: Եթե նրանք ընդունեն հրավերը, ապա Մոսկվայում կարող է տեղի ունենալ նրանց հանդիպումը կառավարական պատվիրակության անդամների հետ:
Ավելի վաղ ռուսական կողմը հանդես էր եկել Մոսկվայում սիրիական ընդդիմության տարբեր խմբերի միջև ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ՝ մշակելու համաժողովի մասնակցության ընդհանուր գիծը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ իրենց առաջարկը կարևոր է բարենպաստ մթնոլորտ ստեղծելու առումով, որտեղ մարդիկ կարող են հանդիպել ու քննարկել առկա հարցերը