
- Մեղադրյալին դատարան միայն կանացի խալաթով և ծովափնյա հողաթափերով բերելը, իմ կարծիքով, ոտնահարում է ձերբակալված անձանց պահելու վերաբերյալ օրենքները ,- Life News-ին պատմել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նա պարզաբանել է, որ չնայած Հարությունյանը խնդրել է կապվել իր հարազատների հետ և խնդրել, որ իր համար հագուստ բերեն, բայց դա չի արվել:
-Ստացվում է հետաքննիչները մեզ մոտ ոչնչի համար պատասխան չեն տալու՞: Ասենք մերկ մարդու է ձերբակալել, մերկ պիտի բերե՞ր, մինչև որ չբանտարկվեր,- վրդովված ասել է փաստաբանը:- Մենք դատարանին խնդրում ենք հետաքննության գործողություններն անօրինական ճանաչել:
Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի պատմությանը, քանի որ նմանատիպ բողոքները դատախազություն և հետաքննիչ մարմիններ ոչ մի արդյունք չեն տվել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է Պոդոլսկում գրանցված ՃՏՊ-ի մեջ, որը հանգեցրել է 18 մարդու մահվան: Նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում և մինչև 3 տարի ժամանակով վարորդական իրավունքից զրկում: Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքն ու հայտարարել, որ անկեղծորեն զղջում է կատարվածի համար: