TOP նոր
» » » Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից

Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից

6-12-2017, 13:37 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
6 Դեկտեմբեր 2017, 13:37 - NovostiNK
Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից

Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունը և հեռացրել է հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից:

Նման որոշում կայացվեց ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, որը կայացավ Լոզանում: Հեռացումը բացատրվել է դոպինգ թեստերի դրական արդյունքների թաքցման հետ պետական համակարգի կապով: Բացի այդ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն պետք է վճարի 15 միլիոն ԱՄՆ դոլար այն ծախսերի համար, որոնք ՄՕԿ-ը կատարել է ռուս մարզիկների դոպինգային խախտումների հետաքննության համար:

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը քննարկում է մինչև 2018 թ. Օլիմպիական խաղերի փակման արարողությունը ՌՕԿ-ի մասնակի կամ ամբողջական վերականգնումը: Դրա համար ռուսական կողմը պետք է «կատարի այն բոլոր պայմանները, որոնք առաջադրվել են»:

Կոմիտեն Օլիմպիական խաղերի մասնակցությունց ցմահ հեռացրել փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին: Նմանատիպ պատժամիջոցներ կիրառվել են նաև ՌԴ սպորտի նախկին նախարար Յուրի Նագորնիի նկատմամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS