TOP նոր
» » » Մոսկվայում վերցրել են 370 հազար ներգաղթյալների մատնահետքերը

Մոսկվայում վերցրել են 370 հազար ներգաղթյալների մատնահետքերը

24-10-2013, 14:31 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
24 Հոկտեմբեր 2013, 14:31 - NovostiNK
Մոսկվայում վերցրել են 370 հազար ներգաղթյալների մատնահետքերը Ռուսաստանում շուրջ 2 մլն ներգաղթյալների մատնահետքեր են վերցրել, Մոսկվայում վերցրել են 370 հազար միգրանտների մատնահետքերը:
Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ելույթ ունենալով Պետդումայում կառավարական ժամի շրջանակում:
«Մատնահետքերի ավտոմատացված համակարգի ստեղծումը օտարերկրացի քաղաքացիների համար թույլ է տվել տարեսկզբից պարտադիր կերպով մատնահետքեր վերցնել օտարերկրացի աշխատանքային ներգաղթյալներից»,-ասել է Ռոմոդանովսկին: Ըստ նրա, «ընդհանուր առմամբ Ռուսաստանի տարածքում այդ թիվն արդեն հատել է 2 միլիոնը, իսկ Մոսկվայում այն կազմել է 370 հազար», հայտնում է Ինտերֆաքսը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որտեղ ասվում է, որ ազգամիջյան բախումների պատասխանատվությունը կրելու են տարածաշրջանային իշխանությունները:
Նախկին խորհրդային հանրապետություններից ներգաղթյալների դեմ ազգային հողի վրա բողոքներն ու վերջին բախումները տեղի ունեցան Մոսկվայում: Հոկտեմբերի 13-ին Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Ավելի ուշ հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց ադրբեջանցի Օրհան Զեյնալովը: Նա ձերբակալվեց մերձմոսկովյան Կոլոմնայում հոկտեմբերի 15-ին: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:
ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:
Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվեց խոստովանական ցուցմունքներից: Զեյնալովը ձերբակալված կմնա մինչև դեկտեմբերի 10-ը:

Panarmenian

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS