TOP նոր
» » » ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

16-01-2019, 11:11 Դիտումներ: Ռուսաստան, Ադրբեջան
16 Հունվար 2019, 11:11 - NovostiNK
ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն գրություն է հղել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատուն, որում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առնչությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը:

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ վստահեցրել է ռուս գործընկերներին, որ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ», - ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր այս խնդրին: Նա նշել էր, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան:

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել էին Զախարովային՝ որակելով նրա հայտարարությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող: Բաքուն նաեւ նշել էր, որ Զախարովայի բարձրաձայնած դեպքերը մասնավոր բնույթ են կրում եւ անհարկի ուռճացվում են:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS