TOP նոր
» » » Սիրիայի ահաբեկիչների հովանավորները սպառնում են Ռուսաստանին` Լավրով

Սիրիայի ահաբեկիչների հովանավորները սպառնում են Ռուսաստանին` Լավրով

28-10-2013, 15:44 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
28 Հոկտեմբեր 2013, 15:44 - NovostiNK
Սիրիայի ահաբեկիչների հովանավորները սպառնում են Ռուսաստանին` ԼավրովՄի շարք պետություններ ուղղակի կերպով աշխատում են «Ժնև-2» կոնֆերանսի խափանման ուղղությամբ, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` իր ուկրաինացի գործընկեր Լեոնիդ Կոժարայի հետ բանակցությունների ամփոփման ժամանակ:

«Այդ ամենը վրդովվեցուցիչ ու անընդունելի է, դա այն մարդկանց խղճի վրա է, ովքեր վճարում են ընդդիմությանը, ընդդիմության բոլոր ջոկատներն ունեն իրենց հովանավորները, այս կամ այն հովանավորը կա՛մ տարածաշրջանում է, կա՛մ դրա տարածքից դուրս,- ասել է Լավրովը:- Բոլորը դա հիասքանչ կերպով գիտեն, այդ թվում նաև մեր ամերիկացի գործընկերները»:

«Խոսքով բոլորն ասում են, որ պետք է սկսել «Ժնև-2»-ի գործընթացքը, իսկ գործով որոշ պետություններ ուղղակիորեն աշխատում են «Ժնև-2»-ի խափանման ուղղությամբ»,- ընդգծել է նա:

«Վրդովվեցուցիչ է այն, որ որոշ ծայրահեղականներ, ահաբեկչական կազմակերպություններ սկսում են հանդես գալ սպառնալիքներով: Սպառնալիքներն ուղղված են նրանց, ովքեր կհամարձակվեն ժամանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկած և ողջ աշխարհի աջակցությունը ստացած ժնևյան կոնֆերանսին: Սպառնալիքներ են հնչեցվել այն երկրների հասցեներին, որոնք կողմ են հանդես գալիս ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև դիմադրում են սիրիական ճգնաժամի հարցում արտաքին ուժերի ուժ կիրառման փորձերին: Նման սպառնալիքներ հնչել են նաև Ռուսաստանի հանդեպ: Սպառնացել են, որ մեր օտարերկրյա դիվանագետները կդառնան թիրախ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS