
Ահաբեկչական հանցագործություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող ադրբեջանցուն Ռուսաստանն արտահանձել է Ադրբեջանին, հայտնում է երկրի պետական անվտանգության ծառայությունը։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ադրբեջանական դատարանը Ֆալիգա Գալիբ օղլու Վելիևի համար որպես խափանման միջոց էձ ձերբակալությունը։ Նա միջազգային հետախուզման մեջ էր։
«2020 թ. օգոստոսի 27-ին Ֆ. Վելիևը ձերբակալվել է Ռուսաստանում և արտահանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը: Ներկայումս քրեական գործի հետաքննությունը շարունակվում է», - հայտնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ Վելիևը մեղադրվում է ահաբեկչական հանցագործություններ կատարելու, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի օգտագործման մեջ, իսկ արտասահմանյան հատուկ ծառայությունները նրան ներգրավել են հետախուզական և սադրիչ բնույթի գործողություններում։