TOP նոր
» » » Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը

23-10-2020, 13:47 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
23 Հոկտեմբեր 2020, 13:47 - NovostiNK
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը


Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինը երեկ խոսել է այն մասին, որ մշտական ամենօրյա շփման մեջ է եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ: Ես միայն կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS