TOP նոր
» » » ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում. Պուտին

ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում. Պուտին

10-11-2020, 08:23 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
10 Նոյեմբեր 2020, 08:23 - NovostiNK
ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում. Պուտին


Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան խնդիրը կարգավորել արդար հիմքի վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ», - ընդգծել Է ՌԴ նախագահը ' խոսելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ ստորագրված համատեղ հայտարարության մասին:

ՌԴ նախագահը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS