TOP նոր
» » » Ռուսաստանը եւ Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի մասին համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները

Ռուսաստանը եւ Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի մասին համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները

13-11-2020, 09:35 Դիտումներ: Ռուսաստան, Թուրքիա
13 Նոյեմբեր 2020, 09:35 - NovostiNK
Ռուսաստանը եւ Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի մասին համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները


Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մարտավարական եւ տեխնիկական մանրամասները: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական եւ տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի եւ ով ինչով կզբաղվի (տարածաշրջանում)»,- ասել է նա: Բացի այդ, Աքարը նշել է, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում»: «Մենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ ենք, եւ՛ «գետնի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջեւ տեսակապով բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS