TOP նոր
» » » Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

1-12-2020, 11:47 Դիտումներ: Ռուսաստան, Թուրքիա
1 Դեկտեմբեր 2020, 11:47 - NovostiNK
Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել


Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

«Ավարտին են հասցվել տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին եւ դրույթներին, եւ համաձայնագիր է ստորագրվել: Տարվում են անհրաժեշտ աշխատանքները կենտրոնի շուտափույթ գործառության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, թուրքական կողմը ստորագրված համաձայնության այլ մանրամասներ չի հայտնում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS