TOP նոր
» » » «Օրվա ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է։ Նշանակում է՝ արեւը դեռ կծագի քեզ վրա, իմ Հայաստան»․ Սաթի Սպիվակովա

«Օրվա ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է։ Նշանակում է՝ արեւը դեռ կծագի քեզ վրա, իմ Հայաստան»․ Սաթի Սպիվակովա

20-12-2020, 12:50 Դիտումներ: Ռուսաստան, Մշակույթ
20 Դեկտեմբեր 2020, 12:50 - NovostiNK
«Օրվա ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է։ Նշանակում է՝ արեւը դեռ կծագի քեզ վրա, իմ Հայաստան»․ Սաթի Սպիվակովա


Սգի այս ծանր օրերին՝ Արցախում զոհված զինվորների հիշատակին, մեր շատ ռուս հայրենակիցներ իրենց ցավակցությունն են հայտնում նրանց ընտանիքներին, կիսվում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

Հայտնի ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Զարեեւնա Սպիվակովան, հայկական արյան կանչով, նույնպես չի կարողացել անտարբեր մնալ կատարվածից․․․

«Հայաստանում դեկտեմբերի 19-22-ը համազգային սուգ է՝ զոհված հերոսների հիշատակին։ Սա դե յուրե, բայց դե ֆակտո, սուգն այսուհետ կտեւի մինչեւ այն պահը, քանի դեռ փոքր հակաքրիստոնյան, «համաժողովրդական ընտրյալը», ժողովրդից տարանջատված՝ հատուկ նշանակության ջոկատի օղակի մեջ նստած է թաքստոցում՝ ամեն ժամ մեր հայրենիքը դավաճանելով եւ խայտառակելով իր գոյության բուն փաստով։ Այդ զոհերի անիմաստ լինելու գիտակցումն անտանելի է։ Բայց օրվա ամենամութ ժամանակը մինչեւ լուսաբացն է։ Նշանակում է՝ արեւը դեռ կծագի քեզ վրա, իմ Հայաստան։ «Աստծո համար մահացածներ չկան» (Ա․Ա .Ա.)... Հիշատակներդ վառ, տղաներ», - գրել է նա իր Instagram-ում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS