TOP նոր
» » » Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռացվել է 90 ՌԴ քաղաքացի

Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռացվել է 90 ՌԴ քաղաքացի

16-05-2021, 12:10 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից հեռացվել է 90 ՌԴ քաղաքացի


16 Մայիս 2021, 12:10 - NovostiNK
Մինչեւ մայիսի վերջ Մոսկվայում Չեխիայի դեսպանատանն աշխատանքից կհեռացվի 90 ռուսաստանցի աշխատակից, հաստիքակազմում կմնա 19 տեղական ծառայող: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան, գրում է Լենտա.ռու-ն:

Պիվոնկան դժվարացել է ասել՝ ինչպես կաշխատի չեխական դիվանագիտական ներկայացուցչությունը հանրապետությունը Ռուսաստանի ոչ բարեկան երկրների ցանկում ընդգրկելուց հետո. Պրահան ակնկալում է Մոսկվայից պարզաբանումներ այդ հարցի շուրջ:

Ինչպես համարում է դեսպանը, մոսկվան պետք է բացատրի չեխական կողմին, թե ոչ բարեկամական երկրների ցանկում ընդգրկումը հեռանկարում ինչ կնշանակի Ռուսաստանում Չեխիայի դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսությունների համար: «Կսպասենք ռուսական արձագանքին»,-հավելել է նա:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS