TOP նոր
» » » Պետդուման անվանել է ԱՄՆ-ի դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»

Պետդուման անվանել է ԱՄՆ-ի դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»

24-05-2021, 08:43 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
24 Մայիս 2021, 08:43 - NovostiNK
Պետդուման անվանել է ԱՄՆ-ի դեմ «ամենասարսափելի պատժամիջոցը»


ԱՄՆ-ի դեմ ամենասարսափելի տնտեսական եւ աշխարհաքաղաքական պատժամիջոցը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտելն է: Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը, հայտնում է RT-ն:

«Այդ դեպքում մենք կստանանք Եվրոպային գազի մատակարարման այլընտրանքային ուղի, նույնիսկ կրկնակի ծավալով, քան այսօր Ուկրաինայի տարածքով է»,- ասել է նա: Շերինը նշել է, որ այդ ժամանակ Ուկրաինան արդեն ուշադիր կլսի, թե ինչ կասի Ռուսաստանը, եւ ռուսական գազի մատակարարման խափանումներով շանտաժի չի ենթարկի Եվրոպային:

«Երբ մենք սկսենք անխափան գազ մատակարարել Եվրոպային, այդ ժամանակ Ուկրաինան կզրկվի այն տարանցիկ հսկայական փողերից, որոնք Ռուսաստանն այսօր ստիպված է վճարել նրանց այն բանի համար, որ նրանք հնարավորություն տան գազն անխափան մատակարարել Եվրոպային, այդ դեպքում մենք կարող ենք ցանկացած պայման դնել նաեւ Ամերիկայի առջեւ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «այդ ժամանակ Ամերիկան ինքը, միակողմանիորեն, կհանի Ռուսաստանի Դաշնության դեմ իր պատժամիջոցները, քանի որ նա անմիջապես կսկսի կորցնել ամենասարսափելին՝ վերահսկողությունը եվրոպական երկրների նկատմամբ»


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS