TOP նոր
» » » Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

21-06-2021, 14:05 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
21 Հունիս 2021, 14:05 - NovostiNK
Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով


Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման գծի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ վստահ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության առթիվ: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք հիմա ունի երկիրը և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները և ինչ տրամադրվածություն ունի Երևանի հետ փոխգործակցության առումով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS