TOP նոր
» » » Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ

Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ

22-06-2021, 13:48 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
22 Հունիս 2021, 13:48 - NovostiNK
Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ


Դաշնային խորհուրդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել փոխգործակցությունը ՀՀ նոր խորհրդարանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական համագործակցությունը շարունակելու մեջ:

Մատվիենկոն հավելել է, որ դեռ վաղ է խոսել ՌԴ-ի եւ ՀՀ-ի խորհրդարանական լիարժեք փոխգործակցության մասին, քանի որ վերջնական խորհրդարանը չի ձեւավորվել:

«Պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ հաղթել են այն քաղաքական ուժերը, որոնց հետո ՌԴ-ն արդեն երկար տարիներ աշխատում է, եւ որոնց հետո կա աշխատանքային շփում»,-հավելել է նա:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS