TOP նոր
» » » Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

23-06-2021, 11:51 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
23 Հունիս 2021, 11:51 - NovostiNK
Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձևով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին՝ ուղղված հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS