TOP նոր
» » » ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սեւ ծովում «Բրիտանական կոպիտ սադրանքի» մասին. Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սեւ ծովում «Բրիտանական կոպիտ սադրանքի» մասին. Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա

24-06-2021, 08:34 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
24 Հունիս 2021, 08:34 - NovostiNK
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սեւ ծովում «Բրիտանական կոպիտ սադրանքի» մասին. Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի սահմանի խախտումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք դա որակում ենք որպես բրիտանական կոպիտ սադրանք, որը հակասում է միջազգային իրավունքին և Ռուսաստանի օրենսդրությանը»,-ասել է նա ճեպազրույցում:

Գործակալության փոխանցմամբ՝ Զախարովան հավելել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է,որ Սև ծովում բրիտանական Defender կործանիչը հատել է Ռուսաստանի պետական սահմանը: Այն երեք կիլոմետր մուտք է գործել Ռուսաստանի տարածքային ջրեր, նրա անձնակազմն անտեսել է սահմանապահների նախազգուշացումները զենքի օգտագործման մասին: Պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, և Սու -24 Մ-ն չորս ռումբ է նետել ներխուժողի ուղղությամբ


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS