TOP նոր
» » » ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

13-08-2021, 11:16 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
13 Օգոստոս 2021, 11:16 - NovostiNK
ՌԴ ներքին գործերի նախարարությունը ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան


Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վագաբզադեի մուտքն արգելելու համար հիմք է հանդիսացել այն, որ նախկին դեսպանը ազգամիջյան ատելություն է հրահրել։

Բելառուսում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեն կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։ «Ձեր ազգը խոզի պես հոտած է»,-ասել է ասել է Վագաբզադեն։ Նա Ժիրինովսկուն անվանել է «հաստլիկ խոզ» և «ծեր էշ»: Նա մասնավորապես ասել է․«Վոլոդյա, լսի՛ր, չաղ խոզ, ծեր էշ: Մի անգամ դու մեզ խոյեր անվանեցիր, բայց ես չեմ հասկանում, թե ինչու բոլորս լռեցինք: Որոշ ժամանակ անցավ և դու սկսեցիր լկտիանալ: Քո լկտիությունը սահմանններ չունի: Դուք խոզի նման գարշահոտ եք, դուք խոզ եք, և ձեր ազգը խոզ է»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS