TOP նոր
» » » Պուտինը հետմահու պարգեւատրել է Թուրքիայում հրշեջ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ռուս զինվորականներին

Պուտինը հետմահու պարգեւատրել է Թուրքիայում հրշեջ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ռուս զինվորականներին

15-08-2021, 11:11 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
15 Օգոստոս 2021, 11:11 - NovostiNK
Պուտինը հետմահու պարգեւատրել է Թուրքիայում հրշեջ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ռուս զինվորականներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգեւատրել է Թուրքիայում «Բե-200» հրթիռային ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ռուս զինվորականներին:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հինգ օդաչու հետմահու պարգեւատրվում են Արիության շքանշանով: «Թուրքիայի Հանրապետությունում հրդեհները մարելիս ցուցաբերած խիզախության, քաջության եւ նվիրումի համար»:

Նախօրեին թուրքական իշխանությունների կողմից Ռուսաստանից վարձակալված ինքնաթիռը հրդեհները մարելու համար վայրէջք կատարելիս ընկել էր Ադանա բնակավայրի մերձակայքում: Արդյունքում զոհվել էին հինգ ռուս զինծառայողներ եւ Թուրքիայի երեք ներկայացուցիչ:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS