TOP նոր
» » » Ղրիմում ձերբակալվել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» խմբավորման երկու առաջնորդն ու երեք անդամ

Ղրիմում ձերբակալվել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» խմբավորման երկու առաջնորդն ու երեք անդամ

18-08-2021, 12:48 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
18 Օգոստոս 2021, 12:48 - NovostiNK
Ղրիմում ձերբակալվել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» խմբավորման երկու առաջնորդն ու երեք անդամ


Ղրիմում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության երկու պարագլուխ և երեք անդամ: ԱԴԾ հասարակայնության հետ կապերի բաժնից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ձերբակալվածները հավաքագրում էին Ղրիմի մահմեդականներին:

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, Ղրիմի Հանրապետությունում ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի դաշնային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, կասեցրել են միջազգային «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության բջիջի գործունեությունը, ձերբակալվել է 2 պարագլուխ և 3 ակտիվ մասնակից»,- ասվում է ԱԴծ-ի հաղորդագրության մեջ:

Հետախուզական ծառայության տվյալներով՝ խմբի անդամները հակասահմանադրական գործունեություն են ծավալել՝ հիմնված, այսպես կոչված, համաշխարհային խալիֆայության ստեղծման, աշխարհիկ հասարակության ինստիտուտների ոչնչացման և ներկայիս իշխանությունների բռնի տապալման ուսմունքի վրա:

«Հանդիպումների ընթացքում նրանք դավադիր միջոցներ են կիրառել թերակղզու բնակիչների շրջանում ահաբեկչական գաղափարախոսություն տարածելու համար և Ղրիմի մահմեդականներին ներգրավել են իրենց շարքերում»,- պարզաբանել են ԱԴԾ-ից:

Ձերբակալվածների բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի»-ի արգելված քարոզչական նյութերի, կապի միջոցներ և էլեկտրոնային կրիչների զգալի քանակ: Քննչական մարմինները հարուցել են քրեական գործեր: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS