TOP նոր
» » » Ռուսաստանն սկսեց գազ մատակարարել Հունգարիային Ուկրաինան շրջանցելով

Ռուսաստանն սկսեց գազ մատակարարել Հունգարիային Ուկրաինան շրջանցելով

1-10-2021, 11:02 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
1 Հոկտեմբեր 2021, 11:02 - NovostiNK
Ռուսաստանն սկսեց գազ մատակարարել Հունգարիային Ուկրաինան շրջանցելով


«Գազպրոմը» հոկտեմբերի 1-ից սկսեց գազի մատակարարումը Հունգարիային երկարաժամկետ պայմանագրով, որը կնքվել է սեպտեմբերի 27-ին, «Բալկանյան հոսք» գազատարով («Թուրքական հոսքի» շարունակությունը) եւ Հարավարեւելյան Եվրոպայի խողովակաշարերով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր հոլդինգը, կնքվել է երկու պայմանագիր, որոնց ընդհանուր ծավալը տարեկան 4,5 մլրդ խորանարդ մետր է, պայմանագրերից յուրաքանչյուրի գործողության ժամկետը 15 տարի է։

2020թ. «Գազպրոմը» Հունգարիային մատակարարել է 8,6 մլրդ խոր. մետր գազ։ Սա մեծությամբ երկրորդ ցուցանիշն է վերջին 12 տարում։

Պայմանագրի կնքման նախօրեին Կիեւը հայտարարեց, որ հիասթափված է պայմանագրի կնքման փաստից, եւ խոստացավ դիմել Եվրահանձնաժողով (ԵՀ) էներգետիկայի ոլորտում եվրոպական օրենսդրությանն այդ համաձայնագրի համապատասխանությանը գնահատական տրամադրելու համար։ ԵՀ-ում, իրենց հերթին, տեղեկացրին, որ ուսումնասիրում են Հունգարիայի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության նոր երկարաժամկետ պայմանագրի հնարավոր հետեւանքները։

Ավելի վաղ «Օպերատոր ԳՏՀ Ուկրաինա» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը նշել էր, որ Կիեւը անհանգստանում է Ուկրաինայով Հունգարիային գազի տարանցման զգալի կրճատման կամ լիակատար դադարեցման համար Բուդապեշտի եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրված գազի պայմանագրի (Ուկրաինայի շրջանցմամբ) ֆոնին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS