TOP նոր
» » » Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

8-01-2022, 15:13 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
8 Հունվար 2022, 15:13 - NovostiNK
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները նամակներ են ստացել չարագործներից։

Անհայտ անձինք հայտարարել են, որ կպայթեցնեն ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները և պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Երեկ ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ դեսպանատների շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։ Հակաահաբեկչական բնույթի միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեսպանատան պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS