Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար, RT.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռոսավիացիան։
«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում է 36 երկրների ավիափոխադրողների կողմից թռիչքների իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշված երկրների ցանկում են Ավստրիան, Ալբանիան, Անգիլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Ջիբրալթարը, Ջերսին, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Էստոնիան:
«Նշված երկրներից թռիչքներ կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք
1-02-2022, 09:17-
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31-12-2021, 18:22 -
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
20-12-2021, 08:57 -
«Ադրբեջանցիները կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասեր»․ Իտալիայի Rai 1-ի ֆիլմը՝ 44-օրյա պատերազմի մասին
13-12-2021, 09:02 -
«Բերեք սրանց սաղին տփենք»․ Պտղնիում ՔՊ-ականները ոչ միայն ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել իշխող ուժի օգտին, այլև սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների և մրցակիցների հասցեին
6-12-2021, 09:02 -
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել
29-11-2021, 08:50 -
SOCAR-ը բենզալցակայան է տեղադրել Գորիս–Կապան ավտոճանապարհին
27-11-2021, 10:03 -
Աղմկահարույց մանրամասներ՝ Փաշինյանի և Սյունիքի համայնքապետերի հանդիպումից
26-11-2021, 08:38 -
Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել
26-09-2021, 11:33